Payment Gateway for Fastshift
HK Digital Agency LLCPayment Gateway for Fast Shift-ը միջազգային WooCommerce հարթակի ծրագրային մոդուլ է (պլագին), որը հնարավորություն է տալիս Ձեր կայքը հեշտությամբ ինտեգրել Fast Shift վճարային համակարգին՝ Fast Shift հավելվածի միջոցով վճարումներ ընդունելու նպատակով։
Նկարագրություն
Ծրագրային մոդուլը նախատեսված է ՀՀ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների համար՝ ՀՀ դրամով վճարումներ ընդունելու նպատակով։ Այն պատրաստված է WooCommerce հարթակի տեխնիկական բնութագրին համապատասխան՝ Fast Shift համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։
Նախքան ծրագրային մոդուլի օգտագործումը անհրաժեշտ է կապ հաստատել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ-ի հետ՝ 010510010 հեռախոսահամարով կամ [email protected] էլ․ հասցեով, համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:
Fast Shift հավելվածի (էլեկտրոնային դրամապանակի) միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։
Ծրագրային մոդուլի աշխատանքային նկարագիր
Ծրագրային մոդուլի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո Ձեր կայքում հայտնվում է Fast Shift վճարամեթոդի կոճակը։ Երբ օգտատերն ընտրում է այդ վճարամեթոդը, նրա Fast Shift էլեկտրոնային դրամապանակում հայտնվում է վճարման հաշիվը, որն օգտատերը հաստատում է կամ չեղարկում, ինչն արտացոլվում է կայքում՝ վճարման կարգավիճակի ամրագրմամբ։ Ձեր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ տրամադրած համակարգում կարող եք դիտել կատարված գործարքների կարգավիճակը, հետևել վճարումների պատմությանը։
Ծրագրային մոդուլի օգտագործման տեխնիկական պայմաններ
• Ունենալ կայք՝ պատրաստված WordPress համակարգով,
• Կայքում ինտեգրել WooCommerce հարթակը,
• Կայքը համապատասխանեցնել ծրագրային մոդուլի նվազագույն պահանջներին,
• Կայքում ներքին հղումները տեղադրել ճշգրիտ։
Ծրագրային մոդուլի հնարավորությունները (տես՝ նկ․ 1)
- Դուք հնարավորություն ունեք խմբագրել «Անվանում» և «Նկարագրություն» դաշտերը։
- Ծրագրային մոդուլը հաջողությամբ թեստավորվել է, և այն համատեղելի է թարգմանությունների միջազգային հայտնի WPML ծրագրային մոդուլի հետ, որը հնարավորություն է ընձեռում այս ծրագրային մոդուլն օգտագործել բազմալեզու կայքերի համար։
- Առկա է կառավարման եռալեզու վահանակ։
- Ծրագրային մոդուլն ունի՝
• թեստի հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ հետ),
• տեխնիկական լոգավորման հնարավորություն,
• մեկ հպման տրամաբանությամբ թարմացման հնարավորություն,
• զամբյուղի պարունակության պահպանման հնարավորություն։
Ուշադրություն
Հարգելի գործընկեր, տեղեկացնում ենք, որ հարթակից օգտվելիս Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ․ հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ-ին։
Ինտեգրում
Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով
Տարբերակ 1 (FTP)
- Ներբեռնել
Payment-Gateway-for-Fastshift.zip
-ը/wp-content/plugins/
տարածք - Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի “Plugins” բաժնում
- Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը
Տարբերակ 2
1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել Payment-Gateway-for-Fastshift.zip
ֆայլը։
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։
Իրավունքեր
Պլագինի պայմաններ և դրույթներին(Service Terms and Privacy Policy) կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://plugins.hkdigital.am/terms.html
Պլագինում օգտագործվող API-ներ https://plugins.hkdigital.am/api/
Պլագինը և դրա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։
Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ կերպ վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե նախքան օգտագործումը ձեռք չի բերվել «ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ թույլտվությունը։
Պլագինն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Պլագինի արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ կազմակերպության կայքում՝ hkdigital.am կամ զանգահարել 033779779 հեռախոսահամարով։
«ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում
• այլ հավելվածների, պլագինների, հարթակների և կազմակերպությունների մատուցած ծառայությունների համար,
• WordPress հարթակի, այլ պլագինների կամ երկրորդ կազմակերպության պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով պլագինի մասնակի կամ ամբողջական խափանման համար,
• օգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։
Գաղտնաբառերը և այլ կարգավորումներ ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ հետ` 010 510-010 հեռախոսահամարով կամ [email protected] էլ․ հասցեով։
Մեր ընկերությունը չի առնչվում գաղտնաբառերի տրամադրմանը, միայն ապահովում է հարմարավետ և ժամանակակից ծրագրային մոդուլ։ Գաղտնաբառերի, նրանց տրամադրման, օգտագործման, վճարման վահանակի, սակագների համար խնդրում ենք կապ հաստատել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ հետ:
Նույնականացման համար պետք է կապ հաստատեք HK թվային ընկերություն 033 779-779 հեռախոսահամարով կամ [email protected] էլ․- հասցեով։
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալներն են՝
– Կազմակերպության անվանում
– Կազմակերպության ՀՎՀՀ
– Հեռախոսահամար
– Էլ հասցե
– Կայքի անվանում
Great plugin and support
By Vahe Stepanyan (vahejkd) on April 11, 2024
I recently integrated my WooCommerce based shopping website with Fastshift payment system and it works really great. And the support is on another level.
I highly recommend to use this product as it's the official one.
1.0.0
- Հավելվածի թողարկում
Reviews
5 out of 5 stars
- Version: 1.0.1
- Last updated: 7 months ago
- Active installations: 20
- WordPress version: 4.8
- Tested up to: 6.4.5
- PHP version: 5.6